Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, երկարակեցություն և հաջողություններ գործունեության մեջ։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ուշադրության համար։
Զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները գոհունակությամբ անդրադարձել են Բիշքեկում վերջերս կայացած հանդիպմանը և դրա ընթացքում քննարկված հարցերին։
Նշվել է նաև, որ Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը, որի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը