Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»
Արտաքին Քաղաքական
Հարավային Կովկասում տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջև պայքար է ընթանում, իսկ Հայաստանին տարբեր պայմաններ են թելադրվում․ «Россия сегодня» մամուլի կենտրոնում անցկացված կլոր սեղանի ժամանակ նման տեսակետներ են հայտնել ռուսաստանցի փորձագետները։
Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է ունեցել Ռուսաստանը որպես անվտանգության երաշխավոր ներկայացնող նարատիվի դեմ պայքարում։ Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով՝ նա ասել է, որ հակված է կարծելու՝ նման ցուցումները գալիս են Եվրամիությունից։
Իր հերթին ՌԴՀ-ի միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Գուշչինը հայտարարել է, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացներն ապահովվում են «արտաքին հովանավորի» կողմից։
Գուշչինի խոսքով՝ դա վերաբերում է նաև պատմական նարատիվի փոփոխությանը, Արցախից հրաժարմանը, Հայոց ցեղասպանության թեմայի «մթագնեցման» փորձերին և Եկեղեցում պառակտմանը։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը