Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ Լավրով
Աշխարհ
Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, և դրանում կասկած չկա, երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես կասկած չունեմ, որ սա պատերազմ է, որը Եվրոպան մղում է մեր դեմ. մենք դրա մասին խոսում ենք վաղուց», - ասել է նա լրագրողներին «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում՝ պատասխանելով BBC-ի լրագրող Սթիվ Ռոզենբերգի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է մղում եվրոպական երկրների դեմ։
Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը ոչնչացնում է Մեծ Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի կողմից Ուկրաինային մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը