The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաք
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաքը արագորեն վերածվում է առաջնագծի քաղաքի՝ շնորհիվ Ռուսաստանի տեխնոլոգիական առաջընթացի, որին Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում հակազդել։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն։
Հոդվածի հեղինակները նշել են, որ ռուսական ուժերը օգտագործում են ավելի ու ավելի արագ և բարդ զենքեր, որոնք կարող են հեշտությամբ շրջանցել Ուկրաինայի ՀՕՊ-ը: Մինչդեռ Կիևը չունի անհրաժեշտ հակահրթիռային համակարգերի զանգվածային տեղակայումը մայրաքաղաքում և Ռուսաստանի զինված ուժերին հակազդելու կարողություններ, հաղորդում է WP-ն։
Վերջերս Ուկրաինայում նկատվում է հակահրթիռային համակարգերի պակաս: Մասնավորապես, Կիևը փնտրում է հրթիռների նոր խմբաքանակ Patriot ՀՕՊ համակարգի համար: Բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է Patriot համակարգերի համար հարյուրավոր հրթիռներ մատակարարելուց:

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը