Կալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունը
Աշխարհ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շեյբանին Դամասկոսում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
«Բանակցությունները տեղի են ունենում Թիշրին պալատում և նվիրված են Եվրամիության և Սիրիայի միջև երկարաժամկետ գործընկերության հաստատմանը», - «Սիրիա» հեռուստաընկերությանը հայտնել է կառավարության աղբյուրը։
ԵՄ-ն մտադիր է օգնել Սիրիայի իշխանություններին տնտեսական իրավիճակը կայունացնելու և պետական ինստիտուտների գործունեությունը վերականգնելու հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կալլասին ավելի ուշ կընդունի Արաբական Հանրապետության անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
Ավելի վաղ՝ Դամասկոս կատարած պաշտոնական այցի ընթացքում, ԵՄ բարձրաստիճան դիվանագետը հանդիպել է սոցիալական և աշխատանքի հարցերով նախարար Հինդ Կաբվատի հետ, որը ներկայացնում է Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունը և միակ կինն է կաբինետում։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը