The Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնելու նախաձեռնությանը, հաղորդում է The Atlantic-ը։
Աղբյուրների համաձայն, Բելառուսի հարցերով նրա հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը մի քանի ամիս առաջ ներկայացրել է այս գաղափարը Թրամփին։ Առաջարկը նախատեսում է մեղմացնել Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ԱՄՆ որոշ սահմանափակումներ՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Սա, ենթադրաբար, «թույլ կտա ԱՄՆ-ին շահավետ գործարքներ կնքել ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հանքանյութերի և այլ ապրանքների վերաբերյալ»։ Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը գտնվում է իր վաղ փուլում և նախկինում դրա մասին չի հաղորդվել։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը