Ռումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասին
Աշխարհ
Ռումինիայի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդրու Նազարեն հայտարարել է, որ երկիրը նախատեսում է միանալ եվրոգոտուն մինչև 2035 թվականը։
«Մենք ցանկանում ենք միանալ եվրոգոտուն հաջորդ տասնամյակում։ Մինչև 2035 թվականը։ Եվրոգոտուն միանալու համար մենք պետք է վերջ դնենք բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտին մինչև 2030 թվականը, իսկ հետո մեզ մի քանի տարի է պետք եվրոյի անցնելուն նախապատրաստվելու համար», - նրա խոսքերը մեջբերել է Digi24-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ «եվրոգոտուն միանալը երկրի համար շատ ավելի կարևոր նպատակ է, քան բյուջեի կոնսոլիդացիան, քանի որ այն մեծացնում է տնտեսության մրցունակությունը»։ Դրան չնայած՝ Նազարեն խոստովանել է, որ բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտից դուրս գալու գործընթացը կարող է տևել մինչև 10 տարի։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը