ԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ
Աշխարհ
2024 թվականին Եվրամիությունում առաջացել է 57,9 միլիոն տոննա սննդային թափոն՝ միջինում 129 կիլոգրամ մեկ բնակչի հաշվով։ Այս մասին, հղում անելով Եվրոստատի տվյալներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընդհանուր սննդային թափոնների ծավալով մեկ բնակչի հաշվով առաջին տեղում Կիպրոսն է՝ 295 կիլոգրամ ցուցանիշով։ Նրան հաջորդում են Դանիան՝ 261, Հունաստանը՝ 208, Պորտուգալիան՝ 161 և Ֆրանսիան՝ 145 կիլոգրամ ցուցանիշներով։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայում՝ 54 կիլոգրամ։
Միայն տնային տնտեսություններում առաջացած սննդային թափոնները ԵՄ-ում միջինում կազմել են 69 կիլոգրամ մեկ բնակչի հաշվով։ Այս ցուցանիշով ամենաբարձր տեղերում են Իտալիան՝ 105, և Պորտուգալիան՝ 103 կիլոգրամ։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը