Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերը
Հասարակություն
Արցախահայերի՝ իրենց բնակավայրեր վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը քննարկվել են ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության պետական նախարարի և Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հանդիպման ընթացքում։
Կենտրոնական գրասենյակի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի ուշադրության կենտրոնում և միջազգային հարթակներում գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը