Մադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարը
Աշխարհ
Մադրիդի ինքնավար համայնքի կառավարությունը պահանջել է, որ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը 48 ժամվա ընթացքում հեռացնի բնակարանային ճգնաժամի դեմ բողոքողների վրանային ճամբարը, հայտարարել է տարածաշրջանային կաբինետի խոսնակ Միգել Անխել Գարսիա Մարտինը։
Վրանային ճամբարը հայտնվել է Պուերտա դել Սոլում սեպտեմբերի 27-ի գիշերը՝ բնակարանային ճգնաժամի դեմ հազարավոր մարդկանց ցույցից հետո։ Բողոքի վերջին ալիքը սկսվել է 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի աղմկահարույց վտարումից, ով տասնամյակներ շարունակ ապրել էր Մադրիդի նույն բնակարանում։
Կենսաթոշակառուի դեպքը դարձել է վարձակալության կանոնակարգը փոխելու և վտարումներից պաշտպանությունը ուժեղացնելու շարժման խորհրդանշական օրինակ։
«Անպատժելիությունը, անօրինականությունը և անկարգությունը չեն կարող շարունակել անվերահսկելիորեն տիրել Պուերտա դել Սոլում։ Մենք հենց նոր պաշտոնական հարցում ենք ուղարկել կառավարության ներկայացուցչին՝ խնդրելով ապահովել Պուերտա դել Սոլի տարհանումը 48 ժամվա ընթացքում», - հայտարարել է Գարսիա Մարտինը։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը