Նոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասին
Արտակարգ Պատահար
Երևանի Տիչինայի փողոցում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը՝ դեպքի վայրից։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ժամը 14։10-ի սահմաններում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է։
Ըստ Sputnik Արմենիայի թղթակցի՝ աշխատակիցները շինհրապարակ էին եկել կռունկն ապամոնտաժելու նպատակով։ Դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները, ինչի պատճառով զոհերի մարմինները դեռևս դուրս չեն բերվել շինհրապարակից։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը