Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակում
Աշխարհ
Իրանի Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կալանվել էր Ստամբուլի միջազգային օդանավակայանում, կվերադառնա Թեհրան սեպտեմբերի 29-ի երեկոյան, հայտարարել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Caspian Airlines-ը անմիջապես սկսել է պարզաբանման և հաստատման գործընթացը, և համապատասխան ծառայությունների մասնակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական և վարչական միջոցառումները։ Թուրքիայում կալանավորված Caspian ինքնաթիռը այսօր կվերադառնա երկիր», - մեջբերում է Իրանի պետական հեռարձակողը հայտարարությունից մի հատված։
Մեկ օր առաջ թուրքական T24 պորտալը հայտնել էր, որ Ստամբուլի միջազգային օդանավակայանում կալանավորվել է Caspian Airlines-ի ինքնաթիռ՝ իր թուրքական ACM Temsil բեռնափոխադրող ընկերությանը 3 միլիոն եվրո պարտքի պատճառով։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը