Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին կոչ է արել Եվրամիությանը վերացնել Դամասկոսի նկատմամբ երկրի նախկին իշխանությունների կողմից սահմանված միակողմանի սահմանափակումները։
«Մենք սպասում ենք Սիրիայի կառավարության, պետական հաստատությունների և կազմակերպությունների նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վերացմանը», - ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ալ-Շեյբանին ԵՄ դիվանագետի՝ Դամասկոս կատարած այցը համարել է շատ կարևոր և ժամանակին։ Նա նշել է, որ «Սիրիայում կայունությունը անմիջականորեն ազդում է եվրոպական անվտանգության վրա»։
«Մեր երկիրն ունի զգալի ներուժ և կարող է դառնալ ԵՄ-ի հիմնական գործընկերներից մեկը տարածաշրջանում», - ընդգծել է նա։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը