«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա
Աշխարհ
Ռուս բլոգեր Վիկտորյա Բոնյան հայտարարել է, որ ամսական հեշտությամբ վաստակում է 20–30 միլիոն ռուբլի։ Այս մասին նա գրել է OKB News-ի հրապարակման մեկնաբանություններում, հայտնում է Lenta.ru-ն։
Հրապարակված տեսանյութում Բոնյան պատմել է, որ իր և դստեր՝ Անջելինայի կարիքների համար ամսական ծախսում է մոտ 150–180 հազար եվրո։ Նա նաև ասել է, որ ցանկանում է հանդիպել իրենից ավելի բարձր եկամուտ ունեցող տղամարդու։
OKB News-ը տեսանյութը ներկայացրել էր վերնագրով, թե Բոնյան ամսական 13 միլիոն ռուբլի վաստակող ամուսին է փնտրում։ Բլոգերը ճշտել է, որ խոսքը ծախսերի, ոչ թե իր եկամտի մասին է. «Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում։ Ամսական 20–30 միլիոն ռուբլի հեշտությամբ եմ վաստակում»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի