Տուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում
Աշխարհ
Լեհաստանին շատ դժվար շաբաթներ և ամիսներ են սպասվում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից հասցված հարվածների պատճառով, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է TVP Info-ն։
«Մեզ շատ դժվար շաբաթներ և ամիսներ են սպասվում՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ դիրքորոշման պատճառով, և, ցավոք, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ այս ագրեսիվ գործողությունները գնալով ավելի են մոտենում մեր սահմանին», - ասել է Տուսկը։
Վարչապետը նշել է, որ Վարշավան ստիպված է պարբերաբար տեղակայել իր ռազմաօդային ուժերը, «քանի որ Ռուսաստանի հարձակումները Լեհաստանի սահմանի մոտ, մասնավորապես՝ սահմանային անցակետերի և սահմանի մոտ գտնվող ենթակառուցվածքների վրա, դարձել են մշտական»։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը