Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտություն
Գիտություն և Մշակույթ
Աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ։ 2024 թվականին դա կազմել է մոտ 2,3 միլիոն դեպք, որոնց մեծ մասը բաժին է ընկել հինգ հարուցիչների։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Lancet Oncology-ում հրապարակված հետազոտությանը։
Առաջին տեղում Helicobacter pylori բակտերիան է, որի հետ հետազոտողները կապել են քաղցկեղի շուրջ 760 հազար նոր դեպք։ Մոտ 750 հազար դեպք էլ կապվել է մարդու պապիլոմավիրուսի հետ։ Հիմնական հինգ հարուցիչների թվում են նաև հեպատիտ B-ի, Էպշտեյն–Բարի և հեպատիտ C-ի վիրուսները։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ վարակների հետ կապված քաղցկեղի դեպքերի զգալի մասը հնարավոր է կանխել։ Մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ B-ի դեմ կան պատվաստանյութեր, իսկ Helicobacter pylori վարակը հնարավոր է հայտնաբերել և բուժել։ Վարակ ունենալը, սակայն, ինքնին չի նշանակում, որ մարդու մոտ քաղցկեղ կզարգանա։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը