Ռուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվել
Ռուսաստան
Ռուսաստանի և Բելառուսի սահմանին գտնվող «Կրասնի Կամեն» միջազգային անցակետը սեպտեմբերի 29-ին ժամանակավորապես փակվել է։ Shot տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ պատճառը գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումն է։
Ըստ նույն աղբյուրի՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Անցակետի տարածքում օդային վտանգի ռեժիմ է գործում, իսկ սահմանն այդտեղ հատել պատրաստվող վարորդներին ուղղորդում են Սմոլենսկի մարզով։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև Կալինինգրադի մարզի՝ Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանին գտնվող վեց անցակետերի ժամանակավոր փակման մասին։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը