Գիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ
Գիտություն և Մշակույթ
Սեչենովի համալսարանի գիտնականները ռուսաստանցի և չինացի գործընկերների հետ փորձարկել են լուսազգայուն նյութերի կիրառմամբ վարակված վերքերի բուժման եղանակ։ Մկների վրա կատարված փորձերում այն նվազեցրել է բորբոքումը և նպաստել մաշկի ավելի արագ վերականգնմանը, հայտնում է Lenta.ru-ն։
Լուսադինամիկ բուժման ժամանակ վերքին քսում են լուսազգայուն նյութ, ապա լուսավորում այն որոշակի ալիքի երկարությամբ։ Այս հետազոտության մեջ գիտնականները կիրառել են մեթիլենային կապույտ և մեկ այլ լուսազգայուն նյութ՝ դրանք համադրելով բուժման ազդեցությունն ուժեղացնող բաղադրիչների հետ։
Փորձարկվել են ոսկեգույն ստաֆիլոկոկով վարակված վերքեր ունեցող մկներ։ Բուժման երկու սեանսից հետո առավել արդյունավետ բաղադրությունների կիրառման դեպքում վերքերը իններորդ օրն արդեն գրեթե փակվել էին։ Հետազոտողները նաև մաշկի կառուցվածքի վերականգնման նշաններ են արձանագրել, սակայն մեթոդի արդյունավետությունը մարդկանց մոտ դեռ պետք է ուսումնասիրել։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը