Ռուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը օգոստոսի վերջին Մոսկվա կատարած անսպասելի այցի ընթացքում զգուշացրել է Ռուսաստանի ղեկավարությանը երկրի տնտեսության համար լուրջ ռիսկերի մասին։
Ինչպես հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները, Ռեթքլիֆը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա տնտեսապես հաղթել Ուկրաինայում պատերազմը՝ հսկայական ռազմական ծախսերի պատճառով։
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով, ով ծանոթ է արևմտյան գործընկերներին փոխանցված տեղեկատվությանը, ԿՀՎ-ի ղեկավարը ռուսական տնտեսության համար հնարավոր հետևանքները համեմատել է Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզման հետ։
Ռեթքլիֆը նաև հասկացրել է, որ ռուսական տնտեսության վիճակի գնահատականը հաշվի է առնվում Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ քաղաքականություն ձևավորելիս։ FAZ-ի աղբյուրի համաձայն՝ Մոսկվան չպետք է հույս դնի Կիևին ամերիկյան աջակցության դադարեցման վրա։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը