«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերք
Ժամանց
«NASA» նախատեսում է մինչև 2028 թվականը իրականացնել «Boeing» ընկերության «Starliner» տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքը 2024 թվականից ի վեր։ Մինչև անձնակազմով արձակումը՝ «NASA»-ն նախատեսում է 2027 թվականին իրականացնել «Starliner»-ի անօդաչու թռիչք դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ), որից հետո միայն նախատեսվում է օդաչուավոր թռիչքը։
Տիեզերագնացներ Բարրի Յուջին Ուիլմորը և Սունիթա Ուիլյամսը «Starliner»-ով ՄՏԿ էին ժամանել 2024 թվականի հունիսի 5-ին։ Դա «Boeing»-ի տիեզերանավի առաջին օդաչուավոր արձակումն էր դեպի տիեզերակայան։ Սկզբում նախատեսվում էր, որ նրանք ուղեծրում կմնան մինչև հունիսի 18-ը, սակայն տիեզերանավի մի քանի մանևրային շարժիչների խափանման պատճառով վերադարձը հետաձգվեց։
Ուիլմորը և Ուիլյամսը Երկիր են վերադարձել 2025 թվականի մարտի 19-ին՝ «SpaceX-ի Crew Dragon» տիեզերանավի անձնակազմի կազմում


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը