Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հոկտեմբերի վերջին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ հրեական պետության վրա պատրաստվող հարձակման նշանների մասին։
«Մենք նշաններ ունենք, որ մեր թշնամիներն ընտրությունների նախաշեմին փորձելու են հարձակվել մեզ վրա»,- հայտարարել է վարչապետը «Թել Նոֆ» ավիաբազայում։
Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված տեսաուղերձում նա Իսրայելի հակառակորդներին նախազգուշացրել է զերծ մնալ նման քայլից։
«Մեզ հետ գործ չունենաք ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ. մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք և երբ ցանկանաք», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը