1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում
Հասարակություն
«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է պարտադիր հայտարարագրման ենթակա խոշոր չափերի ոսկյա իրերի ներկրման փաստ։
«Օտարերկրյա քաղաքացու ձեռքի պայուսակի, նաև իրեն պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի, մասնավորապես՝ 1229 գրամ ոսկյա իրեր։ Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 259 հազար 930 լարի։
Օրինախախտ քաղաքացու վերաբերյալ գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը», — նշված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը