Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով
Աշխարհ
Մոսկվան Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը համարում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարը և հույս ունի, որ Թեհրանը կմնա այդ պայմանագրի մասնակիցը։
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չէինք ցանկանա, որ Իրանը դուրս գա ՄԶՉՊ-ից։ ՄԶՉՊ-ն համարում ենք չտարածման ռեժիմի անկյունաքարը։ Եվ մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ Իրանը կմնա այդ պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում, որ իրանական կողմը միշտ տարբեր մակարդակներով հաստատում է, որ երկրում ատոմային զենքի ստեղծման ոչ մի աշխատանք չի տարվում, և որ, ընդհակառակը, Իրանը հանձնառու է չտարածման ռեժիմի իր պարտավորություններին և միևնույն ժամանակ հանձնառու է երկրում տնտեսության այնպիսի կարևոր ճյուղի զարգացման իր ձգտումներին, ինչպիսին խաղաղ ատոմն է:
Ավելի վաղ Իրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել էր, որ խորհրդարանը մշակել է պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)