Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ընկերությունում խաղողի մթերումներն ակտիվ փուլում են։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ ամբողջ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։
Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա։
Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)