«Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը 

«Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորների համար արտասահմանյան գործուղումները կարծես դարձել են խորհրդարանական առօրյայի անբաժանելի մասը։ Այս անգամ հերթը ԱՄՆ-ինն է․ ԱԺ-ից հինգ պատգամավոր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում իրականացվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած գործուղման կարգադրության համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վաշինգտոն և Մանչեսթեր են գործուղվել հինգ պատգամավոր։ Նրանցից չորսը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Իշխանական ՔՊ-ից ԱՄՆ են մեկնել՝

Թագուհի Ղազարյանը, Նոնա Հովհաննիսյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Միքայել Խաչատրյանը։

Ընդդիմությունից՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Այսպիսով, պատվիրակության կազմում 4 իշխանական և 1 ընդդիմադիր պատգամավոր է։

Իսկ ի՞նչ է «Բաց աշխարհը»

Open World-ը 10-օրյա մասնագիտական փոխանակման ծրագիր է, որի ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունները ծանոթանում են ԱՄՆ կառավարման և օրենսդրական համակարգերին։ Ծրագիրը սկսվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակիցները հանդիպումներ են ունենում Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ, իսկ այնուհետև այցելում են ԱՄՆ տարբեր համայնքներ՝ հանդիպելով իրենց ոլորտի ամերիկյան գործընկերներին։

Այսինքն՝ ծրագրի գաղափարը ոչ թե պարզապես «գնալ-տեսնել-վերադառնալն» է, այլ ամերիկյան կառավարման փորձը տեղում ուսումնասիրելը։ Բայց թե ինչ կարող են անել ԱՄՆ գործուղված հայրենի պատգամավորները, դեռ անհասկանալի է։

Հայաստանի համար նախատեսված այս կոնկրետ ծրագրի պաշտոնական նկարագրության մեջ նշված է, որ պատգամավորները պետք է ծանոթանան՝

օրենսդրական վերահսկողության մեխանիզմներին,

քաղաքականության մշակման գործընթացին,

ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքի և կապերի կառուցմանը,

կուսակցական կառույցների աշխատանքին,

դաշնային և նահանգային օրենսդիր մարմինների կառուցվածքին,

գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև զսպումների և հակակշիռների համակարգին։

ԱՄՆ-ի պաշտոնական ծրագրի նկարագրությամբ՝ մասնակիցները նաև հանդիպում են օրենսդիրների և օրենսդրական աշխատակազմերի հետ՝ ամերիկյան օրենսդրական գործընթացին առաջին ձեռքից ծանոթանալու և հետագա մասնագիտական կապեր ստեղծելու նպատակով։

Ավելին, հենց այս պատվիրակության համար ԱՄՆ-ում նախատեսված է նաև հոկտեմբերի 1-ին Մանչեսթերում՝ Նյու Հեմփշիրում, հանդիպում, որտեղ World Affairs Council of New Hampshire-ը ընդունելու է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը։

Հատկանշական է մեկ հանգամանք․ Open World-ի պաշտոնական կայքը ծրագիրը բնորոշում է որպես 10-օրյա մասնագիտական փոխանակում, մինչդեռ ՀՀ ԱԺ-ից հրապարակված գործուղման տեղեկության համաձայն՝ այս հինգ պատգամավորների տվյալ գործուղման ժամկետը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն է՝ ընդամենը չորս օր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին
Ամենադիտված