Թրամփի վարչակազմին ժամանակավորապես թույլատրվեց ապօրինի միգրանտներին արտաքսել
Աշխարհ
ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես թույլատրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել իրավական կարգավիճակ չունեցող միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ։
Դատարանի դատավորների մեծամասնությունը կասեցրել է ստորադաս դատարանների որոշումները, որոնք արգելափակում էին այդ քաղաքականությունը։ Երեք դատավոր՝ Սոնիա Սոտոմայորը, Ելենա Քագանը և Քեթանջի Բրաուն Ջեքսոնը, հայտնել են իրենց անհամաձայնության մասին։
Որոշումը թույլ է տալիս ԱՄՆ-ին նման անձանց արտաքսել ոչ միայն նրանց ծագման երկրներ, այլև այլ պետություններ, այդ թվում՝ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ։
Ժամանակավոր թույլտվությունը կգործի մինչև Գերագույն դատարանի կողմից այս պրակտիկայի օրինականության վերաբերյալ վերջնական քննությունը։ Գործի բանավոր լսումները նախատեսված են դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)