Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը
Աշխարհ
Սպիտակ տուն կատարած այցից հետո Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պաշտպանել է ընկերությունների կողմից արհեստական բանականության մոդելների անկախ փորձարկման ուժեղացումը՝ դա որակելով որպես կարևոր քայլ առաջ։
Երեքշաբթի օրը (Վաշինգտոնի ժամանակով) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպեց արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումից հետո մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Google-ը, Anthropic-ը, OpenAI-ը, xAI-ը, Meta-ն և Nvidia-ն, պարտավորագիր ստորագրեցին՝ ուժեղացնելու իրենց արհեստական բանականության մոդելների նկատմամբ ներքին վերահսկողությունը։
«Ես կարևոր դրական քայլ եմ համարում այն, որ ամերիկյան բոլոր խոշորագույն լաբորատորիաների (արհեստական բանականության ընկերությունների) ղեկավարները պարտավորվել են ներդնել ներքին վերահսկողության հուսալի մեխանիզմներ և իրականացնել բազմամակարդակ աուդիտներ ու ստուգումներ», – գրել է Ցուկերբերգը X-ում։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)