Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի է
Արտակարգ Պատահար
Երևանի Տիչինա փողոցի 320 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսի ինքնությունը պարզվել է։
Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացածներից մեկը Երևանի բնակիչ, 37-ամյա Անդրանիկ Անտոնյանն է, մյուսը՝ Իրանի Իսլամական Հանրապետության 47-ամյա քաղաքացի Ռազաեվիպուր Համիդ Նաջաֆալինը։
Երրորդ մահացածի ինքնությունը դեռևս պարզվում է։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)