Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը պետք է հրաժարվի միջուկային զենքի իր ձգտումից, և միջազգային հանրությունը պետք է ազդի այս որոշման վրա, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Ճապոնական աջակողմյան ուժերը անընդհատ մարտահրավեր են նետում պատերազմից հետո միջազգային կարգին և միջազգային չտարածման համակարգին, և նրանք ավելի ու ավելի են գնում սխալ ճանապարհով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
«Միջազգային հանրությունը պետք է պնդի, որ Ճապոնիան խստորեն հետևի միջուկային զենքի չտարածման երեք սկզբունքներին, խստորեն կատարի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և լիովին հրաժարվի միջուկային զենք վերազինելու կամ տիրապետելու ցանկացած փորձից»։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)