FlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան Արաբիա
Աշխարհ
Ynet-ը հաղորդում է, որ FlyDubai-ն փոխարինող ինքնաթիռ կուղարկի Սաուդյան Արաբիայից իսրայելցիներին վերադարձնելու համար, այն բանից հետո, երբ ավիաընկերության Դուբայ-Թել Ավիվ չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարեց Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում։
«FlyDubai-ն հայտարարել է, որ փոխարինող ինքնաթիռ կուղարկի Իսրայել՝ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվող իսրայելցիներին վերադարձնելու համար», - հաղորդել է պորտալը։
Չորեքշաբթի օրը ավելի վաղ FlyDubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան էր տվել և կարճ ժամանակ անց արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել է, որ թռիչքի ժամանակ օդաչուների միջև կռիվ է սկսվել։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)