Դուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին
Արտակարգ Պատահար
Ըստ լրատվամիջոցների՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող Flydubai ինքնաթիռի հրամանատարը եղել է Ռուսաստանի, իսկ մյուս օդաչուն՝ Ուկրաինայի քաղաքացի։ Թռիչքի ընթացքում նրանք վիճաբանել են և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչին միջամտել են ուղևորները։
Ուղևորների խոսքով՝ նրանք լսել են ճիչեր և տեսել արյուն օդաչուների խցիկի մոտ։ Որոշ ուղևորներ պնդում են նաև, որ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին։
Ինքնաթիռում եղել է 180 մարդ, որոնցից շուրջ 100-ը՝ Իսրայելի քաղաքացիներ։ Թռիչքի ընթացքում օդանավը կտրուկ նվազեցրել է բարձրությունը՝ մոտ 30 հազար ֆուտից իջնելով մինչև 15 հազար ֆուտ, ինչից հետո տրվել է վթարային ազդանշան։
Ինքնաթիռը, ի վերջո, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքում։ Օդաչուներին ուղեկցել են ինքնաթիռից դուրս, իսկ հաղորդումների համաձայն՝ նրանք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։ Ուղևորները սպասում են այլ չվերթով իրենց ճանապարհը շարունակելուն։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց