Ynet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառով
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը չեղարկել է հոկտեմբերին նախատեսված իր այցը Միացյալ Նահանգներ՝ երկրում անվտանգության իրավիճակի պատճառով, հաղորդում է Ynet-ը։
Ըստ լրատվական գործակալության՝ Զամիրը պետք է հանդիպեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի հետ։
Կողմերը պետք է քննարկեին Իրանի շուրջ հակամարտության և այլ սպառնալիքների վերաբերյալ համագործակցությունը։ Ըստ Ynet-ի՝ Զամիրը ամերիկյան կողմին ասել է, որ հաշվի առնելով ԻՊՈւ-ի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը՝ ինքը անտեղի է համարում երկրից հեռանալը և արտասահմանից իրադարձություններին հետևելը։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)