ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել
Հայաստան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որոշում է ընդունվել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ սահմանելու վերաբերյալ։
Որոշմամբ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն պարտավորվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։
Տեղեկատվությունը վերաբերում է էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերին, որտեղ բաշխողը և որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինության ներքո գտնվող համակարգի պատշաճ աշխատանքը՝ պահպանելով սահմանված թույլատրելի տիրույթները։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ նոր կարգավորումը նպատակ ունի նպաստել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև հստակեցնել համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց միջև փոխհարաբերությունները։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)