Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով
Հայաստան
Հայաստանում հոկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ անձրև և հնարավոր կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-23 մ/վ-ի։
Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին և հոկտեմբերի 4-ի գիշերը նույնպես ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ մինչև 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-5, իսկ հոկտեմբերի 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Հոկտեմբերի 4-ի ցերեկը և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)