Թուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով
Թուրքիա
Թուրքիայից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղափոխման հարցը օրակարգում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նման հարց կա օրակարգում, համապատասխան աշխատանք է տարվում, և շփումներ են իրականացվում»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Անկարան բոլոր կողմերի հետ շարունակում է բանակցությունները համակարգերը երրորդ երկիր արտահանելու շուրջ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել էր, որ Մոսկվան կարող է համաձայնել Ս-400 համակարգերը Թուրքիայից բարեկամ երկիր տեղափոխելուն։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)