Վարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբ
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա տղամարդու՝ լցակայանում կրակոցներ արձակելու կասկածանքով։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ Կարաչաևսկայա փողոցի լցակայանում տղամարդը վիճաբանել է 40-ամյա վարորդի հետ, ապա իր մեքենան վարելիս ազդանշանային ատրճանակից մի քանի անգամ կրակել նրա մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կասկածյալին։
Տղամարդուն տեղափոխել են ոստիկանության բաժին և նրա նկատմամբ վարչական արձանագրություն կազմել։ Ատրճանակն առգրավվել է, տուժածներ չկան։ Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)