Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրում։ Ժամը 14:00-ի սահմաններում բախվել են 31-ամյա Մանե Մ.-ի վարած «BMW» և 74-ամյա Ալեխան Հ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)