Պուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իշխանության մարմիններին կոչ է արել համագործակցել և կատարելագործել երկրի օրենսդրությունը՝ զարգացման հիմնական ուղղություններով առաջատար դիրքերի հասնելու համար։ Նա այս մասին հայտարարել է իններորդ գումարման Պետդումայի առաջին լիագումար նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է համատեղ ամրապնդել օրենսդրական հիմքերը և բարձրացնել ազգային իրավական համակարգի առավելությունները։ Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում Ռուսաստանը պետք է լինի այդ փոփոխությունների առաջատարների թվում։
Նիստում Պուտինը պատգամավորներին անվանել է երկրի հաջողությանը, անվտանգությանը և բարգավաճմանը ձգտող իր համախոհները։ Նա նաև հիշեցրել է քաղաքացիների առջև խորհրդարանականների առանձնահատուկ պատասխանատվության մասին։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)