Գերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելու
Աշխարհ
Գերմանիայում ավելի շատ վարորդներ են լցակայաններում լիցքավորում մեքենաներն ու հեռանում՝ առանց վճարելու։ Այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով Գերմանիայի լցակայանների շահագործողների ասոցիացիային։ Ըստ աղբյուրի՝ Բեռլինում որոշ լցակայանների սեփականատերեր գիշերները ստիպված են անջատել առանձին վառելիքաբաշխիչներ՝ վնասներից խուսափելու համար։
Վառելիքի գողությունների աճ է արձանագրել նաև Westfalen լցակայանների ցանցը․ աշխատակիցների խոսքով՝ դեպքերը հաճախացել են վերջին երկու-երեք շաբաթում։ Գողություն կատարողները երբեմն օգտագործում են գողացված կամ քողարկված համարանիշեր՝ իրենց ինքնությունը թաքցնելու նպատակով։
Bild-ի տվյալներով՝ Super E10 բենզինի մեկ լիտրն արժե 2,35 եվրո, իսկ դիզելային վառելիքինը՝ 2,51 եվրո։ Համեմատության համար՝ 2025 թվականի սեպտեմբերի վերջին դրանց միջին գները համապատասխանաբար 1,65 և 1,56 եվրո էին։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)