Հրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութ
Աշխարհ
«Times of Israel»-ի թղթակից Էմանուել Ֆաբիանը կիսվում է Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ավիաընկերության ինքնաթիռի խցիկի ներսից կատարված միջադեպի կադրերով։
X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութը ցույց է տալիս ինքնաթիռում տիրող խառնաշփոթը:
Չորեքշաբթի առավոտյան FlyDubai-ի ինքնաթիռը արտակարգ ազդանշան է տվել և կարճ ժամանակ անց արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։
Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել է, որ թռիչքի ժամանակ օդաչուների միջև կռիվ է սկսվել։ Flightradar24-ի տվյալներով՝ Դուբայից Թել Ավիվ թռչող մեկ այլ ինքնաթիռ ավելի ուշ շրջվել է թռիչքի կեսին և վերադառնում է ԱՄԷ։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)