Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողությունները
Աշխարհ
Գերմանիայում վառելիքի բարձր գների պատճառով ավելացել են բենզալցակայաններից վառելիքի գողությունները, և կայանների սեփականատերերը գիշերը սկսել են փակել պոմպերը՝ կորուստներից խուսափելու համար, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի բենզալցակայանների օպերատորների ասոցիացիային։
Սեպտեմբերի 25-ին Բունդեսթագը օրենք ընդունեց, որով Գերմանիայում բենզինի և դիզելային վառելիքի նոր ժամանակավոր զեղչ է սահմանվում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին վառելիքի գները կայունացնելու համար։
Գերմանիայի իշխանությունները նախկինում վառելիքի զեղչ էին սահմանել, որը լրացել էր հուլիսի սկզբին, որից հետո բենզալցակայաններում գները կտրուկ աճել էին։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)