Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում, Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկի հատվածում, բախվել են «Dongfeng» և «Changan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։
Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ վթարի փաստով կազմվում են անհրաժեշտ փաստաթղթեր։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց