P. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC News
Աշխարհ
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ն՝ Շոն Քոմբսը, գումարի դիմաց բանտում հատուկ պայմաններ է ապահովել իր համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց պնդմամբ՝ արտիստը կաշառքների և արտոնությունների համար ամսական մի քանի հազար դոլար է ծախսում։
Լրատվամիջոցի հետ զրուցած բանտարկյալներից մեկի խոսքով՝ մի քանի կալանավորներ մաքրում են Քոմբսի խուցը, նրա համար սնունդ պատրաստում և նույնիսկ մերսում անում։ Աղբյուրները նաև պնդում են, որ ռեփերն օգտվում է ապօրինի ներս բերված հեռախոսից ու պլանշետից և թանկարժեք ալկոհոլ օգտագործում։
P. Diddy-ն պատիժը կրում է Նյու Ջերսիի Ֆորտ Դիքս դաշնային բանտում։ Ըստ NBC News-ի աղբյուրների՝ նա կարողացել է այնտեղ կազմակերպել արգելված իրերի մատակարարումն ու իր համար կենցաղային արտոնություններ ստանալ։x


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)