Պուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշ պետությունների՝ Արևմուտքից նվերներ մուրալու ցանկությունը նվաստացուցիչ է թվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում աշխարհով մեկ վազել՝ օգուտ փնտրելով։ «Նախ՝ դա նվաստացուցիչ է։ Երկրորդ՝ մեզ ոչ ոք ոչինչ չի տա, մենք դա լավ գիտենք։ Եվ երրորդ՝ ամենակարևորը, մեզ դա պետք չէ»,– ասել է նա։
Ռուսաստանի նախագահը նաև պնդել է, որ երկրի ֆինանսական համակարգն ու տնտեսությունը կայուն վիճակում են։ Իններորդ գումարման Պետդումայի առաջին նիստում նա պատգամավորներին կոչ է արել այդ ոլորտներում սխալներ թույլ չտալ և հիշեցրել քաղաքացիների առջև նրանց առանձնահատուկ պատասխանատվության մասին։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)