Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակները
Հասարակություն
Աղմկոտ հարևանների խնդիրը նախ արժե փորձել լուծել զրույցով, իսկ եթե դա արդյունք չի տալիս՝ դիմել շենքը կառավարող ընկերությանը։ Այս խորհուրդը RT-ի հետ զրույցում տվել է Ռուսաստանի բնակարանային և կոմունալ տնտեսության հարցերով փորձագետ Դմիտրի Բոնդարը։
Ռուսաստանում, նրա խոսքով, բողոք կարելի է ներկայացնել նաև բնակարանային ծառայությունների պետական հավելվածով։ Բոնդարը խորհուրդ է տվել գրանցել աղմուկի յուրաքանչյուր դեպքը՝ նշելով ամսաթիվն ու ժամը, իսկ գիշերային աղմուկի դեպքում դիմել ոստիկանություն և մանրամասն հայտարարություն ներկայացնել տեղամասային ոստիկանին։ Ոստիկանության անգործության դեպքում նա առաջարկել է դիմել դատախազություն, բնակարանային տեսչություն կամ սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկող մարմին։
Փորձագետը նշել է, որ հնարավոր է նաև դատարան դիմել՝ բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով։ Այդ դեպքում կարևոր ապացույցներ կարող են լինել ձայնագրությունները, ոստիկանության կանչերի մասին տվյալները, հարևանների վկայություններն ու այլ փաստաթղթեր։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)