Ռուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահին
Ռուսաստան
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն արձագանքել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի՝ Ռուսաստանին ուղղված բնորոշմանը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով դիվանագետի՝ X սոցիալական ցանցում կատարած գրառմանը։
Վան դեր Բելենը Ռուսաստանն անվանել էր «թզուկ, որն իրեն հսկայի պես է պահում»։ «Հետաքրքիր է։ Եթե նա Ռուսաստանին թզուկ է համարում, ապա ինչպե՞ս կբնորոշեր սեփական երկիրը»,– գրել է Ուլյանովը։
Ռուս դիվանագետը նաև խորհուրդ է տվել հանրային գործիչներին ելույթների ժամանակ ավելի ուշադիր ընտրել բառերը։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)