Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մեղադրել են պապարացիներին նոր դպրոցում իրենց երեխաներին լրտեսելու մեջ՝ նրանց գործողությունները անվանելով «չափազանց անզգույշ»։ Այս մասին հաղորդել է Sky News-ը՝ հղում անելով ընտանիքի խոսնակին։
Խոսնակը նշել է, որ պապարացիները «շրջել են այն դպրոցի պարագծով», որտեղ սովորում են բրիտանացի արքայազնի երեխաները՝ «նայելով տարածքը և դիտարկելով երեխաներին, երբ նրանք զբաղված էին իրենց գործերով»։ «Որոշ եվրոպացի պապարացիներ չեն ցանկանում հարգել երեխաների անձնական կյանքը դպրոցում», - հավելել է նա։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը օգոստոսի 26-ին վերադարձել են ապրելու Միացյալ Թագավորություն իրենց յոթամյա որդու՝ Արչիի և հինգամյա դստեր՝ Լիլիբետ Դիանայի հետ։ Հաղորդվել է, որ զույգը որոշել է փոխել իրենց երեխաների դպրոցը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
The Daily Telegraph-ը նաև հաղորդել է, որ պետական անվտանգության բացակայության պատճառով դպրոց գնալ-գալը ռիսկ է ներկայացնում արքայազն Հարրիի երեխաների համար։ Նա նախկինում փորձել է օրինական ճանապարհով վերականգնել իր անվտանգության աշխատակիցներին, բայց պարտվել է։ Նրա երեխաները նոր դպրոց են հաճախում ընդամենը երկու շաբաթ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)