Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո հայտնաբերվել է Երևանում Քըրք Քըրքորյան փողոցում անկանոն երթևեկած «Hyundai Elantra»-ի վարորդը։
Սեպտեմբերի 22-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է վարորդը անկանոն երթևեկում՝ իր գործողություններով վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։
Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել են վարորդին։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ տեղեկությունների՝ վարորդը Երևանի բնակիչ, 31-ամյա Արթուր Մ.-ն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քըրք Քըրքորյան փողոցում «02XX099» համարանիշի «Hyundai Elantra»-ի վարորդը երթևեկել էր անկանոն՝ վտանգավոր իրավիճակներ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)