Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ
Հասարակություն
Աշխարհում շոգի հետ կապված մահացությունների թիվը 1990-ականներից ի վեր աճել է 63%-ով։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հրապարակելով զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց առողջությունը պաշտպանելու վերաբերյալ նոր առաջարկություններ։
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ 2012-2021 թվականներին շոգի հետևանքով աշխարհում տարեկան միջինը գրանցվել է 546 հազար մահ։ Կազմակերպությունը նշում է, որ զանգվածային, այդ թվում՝ խոշոր մարզական, կրոնական և մշակութային միջոցառումների ժամանակ շոգի ազդեցությամբ պայմանավորված առողջական խնդիրները լուրջ սպառնալիք են դարձել հանրային առողջության համար։
Անհրաժեշտ է նախապես գնահատել ռիսկերը և միջոցներ ձեռնարկել դեռևս նախքան օդի ջերմաստիճանի վտանգավոր մակարդակի հասնելը։ Առավել արդյունավետ միջոցների թվում կազմակերպությունը նշում է խմելու անվտանգ ջրի հասանելիության ապահովումը, միջոցառումների ժամանակացույցի փոփոխությունը, մարդկանց հոսքերի կառավարումն ու որակյալ բժշկական օգնության կազմակերպումը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)