Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց
Հասարակություն
Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է։ Այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրորդ օդաչուի ձեռնարկած ենթադրյալ դիվերսիոն գործողության փորձը կանխել ու նրա հետ բախման արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը, որն արդեն չորս տարի աշխատում է Flydubai-ում, իսկ մինչ այդ 10 տարի աշխատել է հնդկական SpiceJet ավիաընկերությունում։
Ինչպես արդեն հաղորդվել է, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան հաղորդելուց որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում տեղի է ունեցել միջադեպ։ Հետագայում լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորելով մյուսին՝ փորձել էր կործանել ինքնաթիռը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)